Գլուխ Ե

238 16 14
                                    

Հասկանում ես, որ կրակն ես ընկել, երբ քեզ ուղարկում են ուրիշ երկիր ուրիշի հետ կյանքդ կապելու։ Ուրիշ ազգ, ուրիշ մտածելակերպ, ուրիշ ընտանիք, ուրիշ լեզու, ուրիշ սովորույթներ, թեկուզ նման։ Ամեն ինչ ուրիշ։ Անգամ օդը։ Գիտակցում ես, որ էդ ամենը լուրջ է վերջնական, երբ քեզ տեսնում ես ինքնաթիռում նստած։ Բիզնես-կլասսում։ Հասկանում ես, որ կրակն ես ընկել վերջնական, որովհետև համաձայն չես, իսկ երկրիդ կրիմինալ փողոցներից մեկում շարունակում է ապրել սիրեցյալդ, ում երևի արդեն մահվան շեմն են հասցրել։ Հասկանում ես, որ խորտակվել ես, երբ միշտ պողպատյա զգացմունքներդ այլևս չեն դիմանում։ Պողպատը կոտրվում է, չնայած այն դժվար է կոտրել, իսկ արցունքներդ ասես թափվում են հարյուրավոր մետրեր բարձրությունից երկրի վրա, թքած, որ չեն հասնում, ինքնաթիռում ես։ Էսօր պիտի բոլորը լացեն քո հետ, որովհետև ճակատագիրդ է վճռված.

- Օրիորդ Վու Շենսի, - լսում է անունը կողքից, պատուհանից հեռացնելով հայացքն ու նայելով բորդ ուղեկցորդուհուն։ Նա մեկնել է հեռախոսը օրիորդին՝ գրեթե դողալով։ Որովհետև պարզ հայտնի է, թե ով է հեռախոսակապի մյուս ծայրին։

Հանկարծ հուզվածությունը մի կողմ է գնում, կոկորդը մաքրում է, վերադարձնում պողպատն ու.

- Լսում եմ, - որովհետև թռիչքից մի ժամ հետո է հիշել, որ ինչ-որ տեղ օդում դուստր ունի, որին ուղարկել է ինչ-որ տեղ, իրենից հեռու, էնքան է՝ ամեն ինչ լավ լինի։

- Օդանավակայանում քեզ կդիմավորեն, կտանեն ուր պետք է։

- Չե՞ս փոշմանի, - պինդ ձայնը գրեթե ճաք է տալիս, բայց զսպում է իրեն։

- Ես երբևէ փոշմանե՞լ եմ արած բաների համար, - չի տեսնում, հայրը հեռապոսակապի այն կողմում մի հոնքն է բարձրացնում։

Ինչ-որ ձայներ, ու հեռախոսը փոխանցում են։ Չինաստանից քրոջ հետ կապվում է եղբայրը.

- Ճստի՞կ, չեմ հարցնում՝ ոնց ես։

- Որովհետև գիտես, որ գլուխդ կթռցնեմ, - դառը քմծիծաղով։

Հա, Շեսին ատում է《ոնց ես》արտահայտությունը, որովհետև դա լսելիս ավելի է տրամադրությունն ընկնում, ավելի է կոտրվում։ Ինչը ցանկալի չէ, մանավանդ հիմա.

- Գիտեմ, ո՞նց չգիտեմ, - Քրիսն էնպես է անում, որ քույրը ձայնի տխրությունը չնկատի։ Քրիսն առհասարակ էդպիսին է՝ աշխատում է ծանր միջավայրում ավելի չծանրացնել քրոջ վիճակը՝ թև ու թիկունք կանգնելով։ Էս անգամ չկարողացավ, Շենսին չի էլ մեղադրում, - ես հո ինքնասպա՞ն չեմ։

Հեռախոսակապի երկու կողմում էլ քմծիծաղ է լսվում, հետո եղբայրը չի դիմանում.

- Պինդ կաց, մի օր կծլկեմ, կգամ։

Վստահություն (կամ Black World, գիրք 2)Место, где живут истории. Откройте их для себя