ՄԱՍ 3

25 1 0
                                    

Երևի արդեն ներկայանամ...Լինան եմ' 22 տարեկան։ Նոր եմ ավարտել համալսարանը ու միանգամից աշխատանքի անցել, բուժքույր եմ։ Ապրում եմ մենակ, մամաս ու պապաս երկրում չեն, գործուղման են մեկնել, դե ես ուսումս կիսատ չէի կարող թողնել։ Իրենք մեկ տարուց կվերադառնան որ արդեն միասին մեկնենք։ Նրբիկ աղջիկ եմ, միջին հասակի, երկար շագանակագույն մազերով... սրտաբաց եմ, մի փոքր էլ համառ... չնայած չգիտեմ դա վատ բանի բերելուց բացի ինչ լավ բանի կբերի երբևէ.... էսօր առաջին աշխատանքային օրս էր... ամբողջ օրը էնքան կանչ էր գրանցել որ ասելու չի, ահավոր հոգնել էի...վերջինը մի կին էր, սրտի խնդրով, ներարկում արեցի ու դուրս եկա։ Հետ գնացինք հիվանդանոց, աշխատանքային ժամս ավարտվել էր արդեն, ես առավոտից մինչև ժամը 7-ն եմ աշխատում... փոխվեցի ու դուրս էկա... քայլում էի բայց զգում էի որ հետևիցս մարդ ա գալիս...սկսեցի քայլերս արագացնել, երբ ինչ-որ մեկը հայտվեց դիմացս...

- Չհասկացա, ով եք դուք...😐
- Գեղեցկուհի ջան ուզում եմ խոսանք հասկանանք իրար, հավանել եմ քեզ կառոչի..
- Դուք հիվանդ ե՞ք
- Հա սիրունս, ու դու ինձ պտի բուժես քո սիրով....🤤
- Ազատեք ճանապարհս ու էլ երբեք չհայտնվեք եթե չեք ուզում խնդիրներ ունենաք😡🤦🏻‍♀️
- Խի ինշ խնդիր պտի ունենամ որ...

Ձեռքս բռնեց էտ ապուշը ու սկսեց քաշքշել, երբ էտ պահին մի տղա մոտեցավ մեզ....էսօրվա էն տղան էր, ում մորը ներարկում պետք ա անեի... միանգամից վազեցի ու կանգնեցի իր հետեւում.... չգիտեմ խի բայց վստահություն էր ներշնչում ինձ ինքը...միակ փրկությունս ինքն էր էդ պահին...դե մնացածը արդեն գիտեք... ասում ա ընկերն եմ🤦🏻‍♀️ խելագար...մեկը մեկից աննորմալ... կանգնեցի դիմացն ու ապտակեցի🤦🏻‍♀️ թևիցս պինդ բռնեց ու մոտ տարավ իրեն...😖

- Ա....խ😖թո...
- Նստում ենք ավտոն հենց հիմա...
- Դուք ով եք որ ես ձեր մեքենան նստեմ, համ էլ ինչ իրավունքով եք նման բան ասում, ով ասեց որ դուք իմ ընկերն եք հը՞😖🤦🏻‍♀️😡
- Քիչ խոսա ու նստի եթե չես ուզում որ նորվա գյադեն էլի գա...
- Թող գա😡թողեք ձեռքս դուք ոչ մի իրավունք չունեք...
- Գա հա՞, գա՞😡 թո գա, թո գաաաա

Արաաա կատաղել էի մի այլ կարգի, չէի է ջոգում խի, արունը եռում էր մեջս, ձեռը թողի ու հելա նստա ավտոն բայց չքշեցի...նույն պահին հետև նայեց ու վազելով էկավ նստավ կողս...😌

- Էս բա խի էկար որ...😌
- Կարամ գնամ..
- Չէ սպասի ուր ես գնում...ով էր էտի, ինշ գործ ուներ քո հետ ու խի էր քաշքշում😖😠
- Ձեր ինչ գործ😑🤦🏻‍♀️չեմ ուզում անշնորհակալի տպավորություն թողնել, դուք ինձ էտ մանյակից ազատեցիք, շնորհակալ եմ դրա համար, իսկ հիմա ես գնամ..
- Սպասի...)

Ուզում էր իջներ ձեռից բռնի...

- Ինչ😶
- Շնորհակալ ըլնել պետ չի...ես եմ շնորհակալ քեզ էսօրվա համար, մորս օգնելու համար
- Դա իմ պարտականությունն ա...)
- Բայց կան է բժիշկներ քիթ ու մուննաթով.. բայց դու տենց չէիր...
- Դե մարդիկ տարբեր են)
- Ես կասեի սաղ նման են, դու ես տարբեր❤️
- Այսինքն 😐
- Հեչ, ես տուն կտանեմ քեզ, պետ չի մենակ էթաս հմի...
- Չէ չէ շնորհակալ եմ, ես ինքս կգնամ
- Չենք շարունակում էլ...ասի ես կտանեմ)
- Չոբան....

Քթիս տակ ասեցի չգիտեմ լսեց թե չէ բայց թող լսի....🤦🏻‍♀️էլ ձայն չհանեցի որովհետև հասկանում էի որ սենց ճիշտ ա....տան տեղն ասեցի ու սկսեց վարել... երկուսս էլ լուռ էինք...

ՇՈՂԱ՛, Ի՛Մ ԱՐԵՎ (SHINE MY SUN)Where stories live. Discover now