6

207 14 0
                                    

Աղասն ու Մերին իրար հետ նստած ժամանակ էին սպանում։ Մերին վաճառողուհուն ուղարկեց տուն ու ինքը փոխարինեց նրան։

- Մերի, չհոգնեցի՞ր։
- Շատ հավես ա։ Ես սիրում եմ աշխատել։
- Երևում է։
- Վերջացրել եմ պարապմունքներս, էլ չեմ գնալու, դրա համար էլ ուզում եմ աշխատել։ Ու ընդհանրապես ավարտել եմ դասերս։ Դա ինձ համար մեծ բան է։
- Իմ աղջիկ, ուրիշ ես։ Մեր քեզ են զանգում։
- Տուր հեռախոսս, պատասխանեմ։ Պապան ա։ Աղաս։ Սուս։ Դուռը փակիր ու չթողնես մարդ գա ներս։
Հա պապա։ Պարապմունքի եմ։ Ի՞նչ է պատահել։ 15 րոպեից կգամ։ Պապա, լավ տաքսի եմ նստում գամ։
- Մերի, ի՞նչ է պատահել։
- Պապան ասաց, որ տուն գնամ, բարկացած էր վրաս, ասաց արի տուն կտենաս քո վիճակը ինչ է լինելու, սպանելու եմ քեզ։
- Բայց ինչի՞։
- Չգիտեմ։ Վախենում եմ Աղաս։
- Ի՞նչ։ Իմ ընկերուհի՞ն վախենում է։ Ես այստեղ դու վախենում ես։ Քո հետ կլինեմ։
- Աղաս, դե մի 5 րոպեից կգնամ տուն։
- Անպայման կզանգես ու կասես ինչ է եղել։
- Լավ, դե եթե ինչ-որ բանի վրա բարկացած լինի, վրաս խոսալը կտևի 10-15 րոպե։ Դրանից հետո քեզ կգրեմ։ Երանի լուրջ բան չլինի։ Բայց շատ բարկացած էր։ Մաման էլ տանը չի։
- Մերի, շունչ քաշի։ Ես քո հետ եմ։ Ուզում ես գամ ձեր տուն։ Պապայիդ կասեմ, որ հետը գործ ունեմ, մի բան կհորինեմ։
- Չէ, հետո ավելի կբարկանա։ Լավ դե գնացի։ Կգրեմ։
- Չմոռանաս։
- Աղաս։
- Ջան։
- Գիտես, որ քեզ շատ եմ սիրում։
- Իսկ դու գիտես, ես ինչքան եմ սիրում։
- Պատկերացնում եմ։ Լավ գնացի։ Սիրում եմ քեզ։

Մերին շնչակտուր տուն մտավ։ Այնքան էր անհանգստացել, որ նույնիսկ չհանեց կոշիկները, միանգամից վազեց հյուրասենյակ։

- Պապ, ասա ի՞նչ է պատահել։ Անհանգստանում եմ։

Հայրը ապտակեց աղջկան։

- Միշտ քեզ վստահել եմ, միշտ ասել եմ, որ դու իմ աղջիկը չես, իմ տղան ես, մտածել եմ, որ քո քայլերը մտածված ես անում,- հայրը ձայնի տոնայնությունը բարձրացնում էր,- ու ինչ եմ իմանում։ Աղջիկս խառն է տղայական թեմաներով, որ հանցագործների հետ է շփվում։
- Պապ, ի՞նչ ես ասում։
- Ի՞նչ գործ ունես Աղասի հետ։
- Ի՞նչ։ Ոչ մի։
- Մի խաբի,- հայրը հարվածեց աղջկան։ Մերին ապշել էր,- տղաներով նստած ենք, ասում են, իմացել ենք Աղասի հետ ավելի ես մոտիկացել, մի հատ թեմա կա, կարո՞ղ ես ասել օգնի։ Ասում եմ, մենք այդքան էլ չենք մտերիմ, բայց կասեմ։ Ասում է, ոնց չեք մոտիկ, աղջկադ տեսել ենք Աղասի հետ կանգնած, Աղասի մեքենան նստելուց։ Ի՞նչ գործ ունես հետը։ Պատասխանի։
- Պապ, մի խփիր, ցավում է։ Պապ։

Հայրը հարվածում էր աղջկան։

- Պատասխանիր։
- Մենք, շփվում ենք։
- Մորթելու եմ, քեզ էլ Իրան էլ։
- Պապ, իր հետ գործ չունես։
- Ձենդ կտրի։

Փախուստ ԻրականությունիցWhere stories live. Discover now