Մաս 3

225 20 2
                                    

Մինչ նա կբերեր ջուրը, ես ետևի մուտքից դուրս գալով՝ փախա։ Այնտեղ ինձ էր սպասում Արթուրը...

***

-Ինչպե՞ս թողեցին, որ այս ժամին դուրս գաս։
-Դե ասացի, որ ընկերներիս հետ եմ, նրանք էլ թույլ տվեցին։
-Իսկ ինչպե՞ս է, որ տասնվեց տարեկան տղային թույլ են տալիս մեքենա վարել։
-Հիմա շատերն են վարում, բայց, որ ոստիկանները բռնել են չէ՞, վա՜յ։
-Փաստորեն ռիսկային է։
-Դե այո։
-Իսկ ո՞ւր ենք գնալու։
-Մի ընկեր ունեմ, տատիկի հետ է ապրում։ Խնդրել եմ, որ այնտեղ մնաս, մինչև մի բան կանեմ։
-Շնորհակալ եմ ամեն ինչի համար։
-Էլ նման բան չասես։ Դու գիտես, որ ես քեզ շատ եմ սիրում, ու դա անում եմ իմ լավագույն ընկերոջ համար։
-Լավ։
-Հոգնա՞ծ ես։
-Այն էլ ինչքա՜ն։
-Կարող ես պարկել։
Հանեցի կոշիկներս ու տեղավորվեցի հետևի նստարանին։

***

-Էլլի՜, Էլլի՜։
-Մա՜մ, մամ խնդրում եմ բռնի՛ր ձեռքս։
-Էլլի՜։
-Շրջվի՛ր, ես ուզում եմ տեսնել քեզ։
-Էլլի՜։
-Մա՜մ, մա՜մ,-ես նորից վեր թռա։
-Հանգի՛ստ, հանգիստ դու ապահով ես։
Ես պարկած եմ փափուկ անկողնում։ Կողքիս նստած է մի ծեր կին։
-Ինչպե՞ս եմ հայտնվել այստեղ, ես մեքենայում քնած էի։
-Արթուրը քեզ գրկած բերեց։
-Գրկա՞ծ։
-Ըհն,-սկսեցի ծիծաղել,-Արթուրն ասել է, որ քեզ լավ խնամեմ։
-Շնորհակալ եմ ինձ տեղ տալու համար։
-Քաղցած չե՞ս։
-Քաղցած եմ։
-Կոլոլակ սիրո՞ւմ ես։
-Շա՜տ։
-Դե վազիր խոհանոց։
Լվացվեցի, մտա խոհանոց ու նստեցի աթոռին։
-Դուք չասացիք Ձեզ ինչպես դիմեմ։
-Գոհար, ինձ Գոհար տատ ասա։
-Շատ լավ։
-Գիտե՞ս չէ, Արթուրը քո մասին այնքան լավ բաներ է պատմել, որ ես քեզ իմ թոռնուհու պես սիրում եմ։ Արթուրն էլ է ինձ համար որդու պես։
-Դուք քանի՞ տարեկան եք։
-Վաթսունութ, իսկ դո՞ւ։
-Տասներկու։ Ի դեպ ճաշը շատ համեղ է։
-Անուշ լինի։
-Արթուրը ի՞նչ ասաց, կգա՞ ինձ տեսնելու։
-Ասաց, որ վաղը կգա։
-Շատ լավ։ Կարո՞ղ եմ Ձեզ մի հարց տալ։
-Այո իհարկե։
-Ինչո՞ւ եք Դուք պահում Ձեր թոռնիկին։
-Նրա ծնողները վթարից մահացել են։
-Կներեք, ես չգիտեի։
-Ոչինչ։
-Իսկ նա քանի՞ տարեկան է։
-Շուտով տասնվեց կդառնա։
-Պա՜րզ է։
-Չե՞ս ուզում քնել, արդեն տասներկուսն անց է։
-Այո ուշ է, բայց քանի որ նոր եմ զարթնել՝ քունս չի տանում։
-Գուցե պարկես ու քնես։
-Լավ կպարկեմ, մի քիչ կմտածեմ, հետո հաստատ քունս կտանի։
-Դե վեր կաց գնանք։ Ես կծածկեմ քեզ վրա։
Գոհար տատն ինձ ծածկեց, հետո ինքն էլ գնաց քնելու։

Հետքերիս ՀետքերովМесто, где живут истории. Откройте их для себя