Մաս 43

106 13 0
                                    

Նորից գերեզմանում եմ։ Եկել եմ ավելորդ փշերն ու խոտերը մաքրելու։ Արդեն վախենում եմ շուրջ բոլորս նայելուց, ինձ թվում է հիմա նորից մի նամակ կտեսնեմ, բայց լավ է այս անգամ չկա նման բան։
-Արտ ներիր, անցաց անգամ հնարավորություն չունեցա նվերս բերելու։ Այսօր բերել եմ։ Նայի՛ր,-ես գրպանիցս հանեցի Արթուրի նվերը, որը նվիրել էր, երբ երկուսս էլ փոքր էինք։ Նրա առաջին նվերն էր ինձ։ Նկար, որտեղ ես ու նա ենք, իսկ մեր կողքին լիքը թիթեռներ,-Այսքան տարի սրբության պես պահել եմ այս նկարը, ու դեռ մի ամբողջ կյանք էլ կպահեմ։ Նայիր, հիշո՞ւմ ես։ Ուրախությունից լաց էի լինում, ու հենց այդ օրն էլ առաջին անգամ գրկեցիր ինձ։ Գրկել էիր ու բաց չէիր թողնում, իսկ ես ինչքան էլ որ ամաչում էի, չէի ուզում քեզնից հեռու լինել։ Դու տաքացնում էիր ինձ։ Ա՜խ այդ առաջին գրկախառնությունը։ Հենց այդ օրը հասկացանք, որ չենք կարող առանց մեկս մյուսի։ Հարազատից էլ հարազատ էիր դարձել։ Դու սրբել ես արցունքներս, երբ գոռալով մայրիկ էի կանչում։ Դու ստիպել ես ինձ ապրել այս օրով։ Ստիպել ես, որ միշտ կողքիդ լինեմ։ Չնայած, եթե նույնիսկ չստիպեիր էլ, ես աներեսի պես կողքիդ կլինեի (Ժպտում եմ)։ Երբեք չեմ մոռանա այն օրը, երբ ընկա ու դու ինձ քո փոքրիկ թաթիկներով գրկած սենյակ տարար։ Չեմ մոռանա, թե ինչպես փախանք միասին։ Չեմ մոռանա քո ասած բառերը։ Լուսի՜ն։ Քո Լուսինն եմ եղել, կամ ու միշտ քո Լուսինն եմ մնալու։ Կիսով չափ խամրած, բայց կարևորը Լուսին։ Դու մոռացել էիր մնացած բոլոր աստղերի մասին։ Դու ինձ համար լավագույնից լավագույնն ես եղել։ Կարող ես հանգիստ լինել քո Էլլիի թիկունքը պաշտպանող մարդիկ, մա՛րդ կա՝ Դավիթը։ Նա ինձ քրոջ պես է ընդունում, ու թույլ չի տա, որ նեղացնեն ինձ։ Արտ, ես շատ եմ վախենում, ոչ թե մահից, այլ այն մարդկանցից ովքեր ուզում են սպանել ինձ։ Նրանք ամեն պահի կարող են վնասել ընկերներիս։ Ո՞ւր ես։ Այն ժամանակ, երբ ծնողներդ գտան քեզ, ինձ խոստացար, որ մի օր ես էլ եմ ձեզ հետ ապրելու։ Չափից երկար սպասեցի, արի ու տար ինձ։ Ես ուզում եմ ամեն առավոտ արթնանալ քո չխկ-թրխկոցներից, երբ աղմուկով կմտնես սենյակ, ինչպես որ մանկատանը։ Երանի հիմա այն փոքրիկ որբերը լինեինք, բայց գոնե կողքիս լինեիր։ Վաղն անպայման կգամ։ Հիմա գնամ, Դավիթը ինձ է սպասում։ Սիրում եմ քեզ...
Շրջվեցի ու կանգ առա...Փոքրիկ արկղ կա դրված իմ առաջ։ Նայեցի շուրջ բոլորս, բայց ոչ մեկի չտեսա։ Մոտեցա, վերցրի ու բացեցի։ Ներսում վզնոց կա դրված։ Այնքա՜ն գեղեցիկ է, բայց չեմ կարողանում հասկանալ, թե ով է դրել այստեղ։ Նամակ...էլի նամակ կա։ Բացեցի ու կարդացի "Այն քոնն է"։ Դրեցի իր նույն տեղում, վեր կացա ու գնացի։ Հասա մեքենայիս։
"Իսկ մի գուցե վերցնե՞մ"։ Արագ ետ գնացի, բայց այնտեղ ոչինչ չգնա։ Չգիտեմ, թե ուր անհետացավ, բայց ես սկսում եմ ավելի ու ավելի անհանգստանալ, վախենալ...
Արագ հասա Դավիթի մոտ։
-Գնացի՞նք։
-Այո։ Լսիր բան ունեմ ասելու։
-Ասա լսում եմ։
-Գերեզմանում վզնոց կար, չգիտեմ ով էր դրել, բայց, երբ ետ եկա ուզում էի վերցնել՝ չկար...
-Սրանից հետո ոչ մի անգամ առանց ինձ տանից դուրս չգաս։ Հասկացա՞նք իրար։
-Դավ ախր...
-Հասկացա՞նք իրար։
-Լավ, եղավ։
-Դե նստիր, մի րոպեով խանութ մտնեմ գամ։
-Սպասում եմ։
Նա իջավ մեքենայից։ Հեռախոսի ձայնը լսեցի։ Նայեցի էկրանին ու հաղորդագրություն տեսա...
"Արեցի քո ասածի պես, բայց նա չվերցրեց վզնոցը"։
Դավի՜թ...

Հետքերիս ՀետքերովOù les histoires vivent. Découvrez maintenant