Մաս 14

131 15 2
                                    

-Լիլիթ դու երեխաներ ունե՞ս։
-Այո, փոքրիկ աղջիկ ունեմ։
-Իսկ նրան ո՞վ է խնամում, մինչ դու կավարտես աշխատանքդ։
-Հարևանուհիս է խնամում։
-Քանի՞ տարեկան է։
-Նա վեց տարեկան է։
-Պատկերացնում եմ, թե ինչ քաղցր երեխա է։
-Այո, շատ։
-Մի հարց կարո՞ղ եմ տալ։
-Ասա աղջիկս։
-Աղջի՞կս,-ժպիտով ասացի ես,-Երանի մայրս ինձ այդպես դիմի։ Լավ ինչևէ, եթե դու այստեղ ես աշխատում ու նման լավ ձևով վարձատրվում, այդ դեպքում ինչո՞ւ էիր փողոցում...
-Աղջիկս հիվանդ է, ես նրան պահելու համար եմ այդքան աշխատում։
-Ներիր, ես չէի ուզում նեղացնել քեզ։
-Ոչինչ, նա շատ շուտով վերջնականապես կապաքինվի։
-Իսկապե՞ս, ես շա՜տ ուրախ եմ։
-Ես չեմ համբերում, թե երբ է գալու այն օրը, որ ես նրան առույգ ու ուժեղ կտեսնեմ։ Կգրկեմ ու կփայփայեմ նրան։
-Շուտով, շատ շուտով։ Ես կաղոթեմ նրա համար։ Տեսնես կգա՞ մի օր, որ ես էլ իմ մայրիկին կգրկեմ։ Ես շատ եմ մտածում ու երազում դրա մասին։ Հաճախակի երազներս ստիպում են ինձ հավատալ, որ կգտնեմ նրան, կապրեմ նրա հետ, նա ինձ համար գեղեցիկ հագուստներ կգնի։ Մի խոսքով ես նույնիսկ վստահ եմ, որ մի օր հարազատ մորս հետ եմ ապրելու, ուղղակի չեմ հասկանում ինձ մանկատուն տանելու պատճառը։ Այս վերջերս մանկատան մոտ մի նամակ էին թողել, ես վստահ եմ, որ դա մայրս է եղել։
-Այո՞։
-Սկզբում նույնիսկ կարծում էի, որ դու ես եղել, բայց հետո հասկացա, որ ոչ։ Ճիշտ է ես այստեղ ամեն ինչով ապահովված եմ, բայց ես ա՛յդ սիրո կարիքն եմ զգում։
-Մի մտածիր։
-Որտեղի՞ց գիտեիր անունս։
-Ե՞ս, ո՛չ ես չգիտեի։
-Մի ստիր հա՞, ես գիտեմ, որ գիտեիր։
-Դու փախել էիր մանկատնից, և ես այդպես հիշեցի դեմքդ ու անունդ։
-Լավ։
-Ես պետք է խնդրեմ ու մի ժամով դուրս գամ, հիմա պետք է գնամ։
-Հա գնա Լիլիթ։

***

-Էլլի՜։
-Այո՞։
-Արի հյուրասենյակ։
-Եկա։ Ի՞նչ է պատահել։
-Դու նամակ ունես։
-Ի՞նչ նամակ, ումի՞ց,-անչափ երջանիկ...։
-Ահա, վերցրու։
-Կարո՞ղ եմ առանձին կարդալ։
-Այո անուշիկս, գնա։
Վազեցի իմ սենյակ ու բացեցի նամակը։
"Էլլի սա մանկատնից է։ Քեզ նամակ են ուղարկել մանկատուն, հաջորդ ծրարում քեզ գրված նամակն է"։ Ես բացեցի մյուս ծրարը' "Դու երևի մտածում ես, որ այն նամակը մայրդ էր ուղարկել, բայց դու սխալվում ես։ Այո այդ բառերը մորդ բառերն էին, որոնք նա փոխանցեց քեզ մահից առաջ։ Էլլի, փոքրիկս, ների՛ր մայրիկիդ։ Նա չէր կարող պահել քեզ։ Նա քեզ շատ էր սիրում ու ուզում էր, որ ներես։ Ես մորդ ընկերուհին եմ, նրա միակ հարազատը։ Երբեք չփորձես փնտրել հարազատներիդ, դու ո՛չ ոք չունես։ Ներիր բոլորիս քեզ մենակ թողնելու համար"։
-Մա՜մ,-ես սկսեցի գոռալ, լաց լինել։ Ես երբեք այսքան դատարկ չեմ զգացել ինձ։ Երբեք հույսս չէր լքել ինձ, բայց հիմա ես կորցրի և՛ հույսս, և՛ մայրիկիս։
Ուրեմն մայրս մահացել է։ Նա արդեն սպիտակ թևերով հրեշտակ է դարձել։ Նա այլևս չկա, որ գա ու գրկի ինձ։
Ես ապրեցի իմ մենակ կյանքի հետ կռիվ տալով։

Հետքերիս ՀետքերովМесто, где живут истории. Откройте их для себя