Translation Games: Armenian | Հայերեն

22 8 4
                                    

Երեկոյան ժամադրություն

Հեղինակ՝ sdvale | Թարգմանություն՝ melaniesargsian


Նա գալիս է աշխարհների միջև եղած տարածությունից, որպեսզի ոչնչացնի։ Նրբագեղ, շոշափուկներով, իշխանության մեջ վսեմ նա սլանում է աստիճաններով վերև։ Անձայն է տունը, անձայն է գիշերը։ Այն առնում է մարդու հոտը, նրանց փխրուն, արյունով բաբախող սրտերը։ Ո՞ւր են նրանք։

Մեկ այլ հոտ է շեղում նրան որսից։ Տանջող, գրգռող, ու միանգամայն հրապուրիչ։

Մի ափսե կա սեղանին ու դրա մեջ մեկ այլ բան շոշափուկներով։ Գունատ, բարակ, պատված կարմիր ու աղացած մսով՝ ասես այն պոկել են մարդուց, ապա թաթախել մի հիանալի խառնուրդի մեջ։

Այն չի կարողանում կարդալ գրությունը, որտեղ ասվում է <Սպագետիի գիշեր>։

Կործանիչը ոգևորությունից թնդում է։ Թե՞ այդ զգացումն արյան տենչն է։ Գուցե՞ զայրույթի։ Ո՛չ․․․ դա սեր է։ 

Tevun-Krus #86 - International V: LovePunkWhere stories live. Discover now