***

192 3 0
                                    

Հերթական աշուններից մեկն էր: Նույն
տերևաթափն էր դրսում, նորից բնությունը լաց էր լինում ու նորից մարդիկ, թաքցնելով իրենց գլուխները շարֆի մի կտորի մեջ, կիսաթրջված վազում էին:
Ոչինչ չէր փոխվել: Կյանքն իր հավերժական կրկնության մեջ չէր փորձել ինչ-որ բան փոխել: Հավերժական թվացող աշունը փողոցում քայլող մարդկանց աչքերի սառնությունից ավելի տաք էր համեմատաբար ու հաճելի: Եղանակը իրեն բնորոշ հատկությունները դրոշմել էր կարծես անցորդների դեմքին' դրանով ամբողջական տեսք հաղորդելով աշնանը:
Ոչինչ չէր փոխվել, բայց ոչինչ էլ առաջվանը չէր: Ժամանակն անցնում էր, իսկ իմ ժամանակը կանգ էր առել:
Հերթական աշուններից մեկն էր, երբ քեզ հանդիպեցի: Սարսափելիորեն արբած էի օդի զովությամբ, որի վրա իր ազդեցությունը մի բաժակ խմիչքն էր թողել:
Աշխատանքս վերջացնելուց հետո դուրս եկա դռնից, որն ամեն անգամ փակելով, ասես ուսերիս վրայի բեռն էի թոթափում:
Երևի հարցնում եք, թե ինչպես է հնարավոր աշխատանքը բեռ համարել: Ես մասնագիտությամբ բժիշկ եմ: Ժամանակն էր ստիպել, որ ընտրեի այդ մասնագիտությունը, չնայած որ երբևէ մտքովս չէր անցնում: Ուսանողական տարիներին սիրահարվեցի մասնագիտությանս ու հիմա աշխատում եմ քաղաքի մի հասարակ հիվանդանոցում՝ չնչին ռոճիկով:
Ապրում եմ միայնակ, որովհետև աշխատանքի բերումով հիմնականում ժամանակ չեմ ունեցել ինձ ինչ-որ սիրավեպերի մեջ թաթախել կամ ինչ-որ մեկի հետ ինձ հավերժական սիրո թելերով կապել: Երեսունս չեմ հիշում, թե երբ եմ բոլորել:
Ես սովորական բժիշկ-վիրաբույժ եմ: Բժիշկ Բրաուն:

Խաչվող ՈւղիներWhere stories live. Discover now