***

71 4 0
                                    

Գիշերը թանձրացել էր փողոցում, իսկ մայթերն անշնչացել էին: Ծանր աշխատանքային օրվանից հոգնած' որոշել էի դուրս գալ լիցքաթափվելու ուսանողական տարիների ընկերոջս' Ջեքի հետ: Դեռ չէի հասել մեր հանդիպման նշանակված վայրը, երբ հեռախոսս կրկին զանգեց:
-Կրկին դու՞, Լի՜դիա: Խնդրել էի, որ գոնե այսօր չանհանգստացնես ինձ և պրն Փիթին ամեն հարցով դիմես:
-Ներեցե'ք, բժիշկ Բրաուն: Այն կինն ուշքի է եկել:
-Ի՞նչ կին:
-Այն, որ երկու շաբաթ առաջ ավտովթարից էր տուժել և կոմայի մեջ էր: Շու'տ եկեք բժիշկ:
-Լա'վ:
-Ալո, Ջե'ք, լսու՞մ ես ինձ:
-Արդեն հասնում եմ Ֆրեդ Բրաուն: Մի քիչ դիմացի'ր:
-Ների'ր, ընկերս: Շտապ դեպք է պատահել հիվանդանոցում: Թող մնա մի ուրիշ օր հանդիպենք: Այսօր էլ չի ստացվի:
-Եղբա'յր, կեսգիշեր է արդեն, ի՞նչ հիվանդանոց, ի՞նչ դեպք:
-Մի կին կար, կոմայի մեջ էր երկու շաբաթ: Աչքերը բացել է:
-Բինգո՜,-հեգնանքով ասաց Ջեքը,-սովորությանդ համաձայն պիտի վազես հիվանդանոց: Գնա՜, մեկ է արդեն սովորել եմ քո փախուստներին: Այսօր էլ գնա, ես միայնակ կխմեմ:
-Ների'ր: Խոսք եմ տալիս, մի օր լավ կխմենք միասին, այսօրվա տեղն էլ կհանենք:
-Լավ, լավ, համոզեցիր:
Ես անջատեցի լսափողը:
-Այստեղ կանգնեք, վարո'րդ:
Երբ տեղ հասա, կինը ցավերից բղավում էր:
-Լի'դիա, ցավազրկող ներարկիր, ինչ է, չե՞ս լսում նրա՝ ցավից տվայտվող բղավոցները:
-Ներարկել եմ, բժի'շկ, բայց կարծես նա ոչ թե մարմնի ցավից է գոռում, այլ...
Դեռ խոսքը չէր հասցրել ավարտել Լիդիան, երբ անմարդկային այդ բղավոցները վերածվեցին անզուսպ լացի:
-Ի՞նչ է պատահել, տիկի'ն: Գլու՞խն է ցավում Ձեր, թե ողնաշա՞րը: Այդպես էլ պիտի լիներ: Այս ցավերը նորմալ են: Դուք շատ եք տուժել վթարից, բայց բուժքույրը ցավազրկող է ներարկել Ձեզ: Ուր որ է ցավը կմեղմա...
Բառս դեռ չհասցրի ավարտել, երբ նա բռնեց ձեռքս ու աղիողորմ լացող աչքերով նայեց դեմքիս:
-Ինչու՞ փրկեցիք կյանքս, բժի'շկ, երբ չեք փրկել ո'չ ամուսնուս, ո'չ երեխայիս:
-Ներեցե'ք, տիկի'ն, ի՞նչ եք խոսում:
-Ինչու՞ չփրկեցիք ամուսնուս: Երեխաս, ախր: Ինչպե՞ս, հըն, ինչու՞։
-Հանգստացե'ք հիմա, տիկի'ն: Առավոտյան կխոսենք: Բուժքույրը Ձեզ ցավազրկող է տվել, շուտով նաև կքնեք:
-Ցավազրկո՞ղ:
-Այո'
-Բուժքույրին ասեք, որ մի քիչ էլ դրանից ներարկի
-Բայց այն արդեն պետք է որ բթացրած լինի մարմնի ցավը:
-Մարմնիս ցավը բթացրել է, բայց հոգիս անմխիթար ցավում է:
-Քնե'ք, տիկի'ն: Վաղն ամեն ինչ լավ կլինի: Նոր օրը կբուժի ձեր հոգու ցավը:
Ես դուրս եկա նրա պալատից և քայլերս ուղղեցի դեպի աշխատասենյակս:

Խաչվող ՈւղիներWhere stories live. Discover now