***

72 5 0
                                    

-Շտա'պ նախապատրաստեք վիրա-հատարանը:
-Ամեն ինչ պատրաստ է, բժի'շկ:
Լիդիան խելացի աղջիկ էր և շատ վստահելի: Նա այն մարդկանցից էր, ովքեր ինձ լավ ճանաչելով, հասկանում էին, թե որն է լինելու հաջորդ քայլս կամ խոսքս:
Ես մի բաժակ թունդ կոնյակ խմեցի սովորությանս համաձայն, կարգի բերեցի խալաթս, ձեռքերս լվացի և մտա վիրաբուժարան:
Վիրահատությունն իրոք որ ծանր էր: Տղամարդը հիվանդանոցի ճանապարհին էր մահացել, իսկ կինը հղի էր: Ես ամեն կերպ փորձում էի փրկել թե' կնոջը, թե' երեխային, բայց որքան էլ որ ջանք չխնայես, միևնույն է, եթե Աստված որոշել է' կտանի:
Կնոջը հազիվ փրկեցինք: Ողնաշարի վնասվածքներ ուներ, տուժել էր նաև գլուխը:
Կինը կոմայի մեջ էր և մեզ մնում էր սպասել հրաշքի:

Խաչվող ՈւղիներKde žijí příběhy. Začni objevovat