***

47 3 0
                                    

Օրերն անցնում էին, իսկ Ադելինան չկար: Նրա մասին հիշողություններն էին, որ ջերմացնում էին աշնան ցրտին ու սիրտս լցնում անսահման սիրով: Կյանքը եռանկյունի ասես լինի: Երբ մեզ են սիրում, մենք չենք սիրում, իսկ երբ մենք ենք սիրում, մեզ անողոքաբար անտեսում են: Էսպես կյանքի շղթան մեկը մյուսին միանալով միահյուսում է մեր կյանքը: Կարոտն ու նրան տեսնելու անհագ ցանկությունն օր օրի էլ ավելի էր ավելանում: Ես զգում էի, թե ինչպես է շունչս կանգ առնում, ու ես սկսում եմ խեղդվել: Ինչ-որ մեկին սիրելու համար պետք չէ փնտրել պատճառներ կամ արժանիքներ, առավել ևս համեմատել ինչ-որ էտալոնի հետ: Մարդուն պետք է սիրել ուղղակի որ նա կա, որ ժպտում է: Երբ սիրում ես ինչ-որ մեկին ինչ-որ բանի համար, շատ շուտ նա կորցնում է իր արժեքը: Դու կորցնում ես քո հետաքրքրությունը նրա նկատմամբ:
Նա ուրիշինն էր, ես դա գիտեի: Բայց երբեմն մենք նույնիսկ օտարներին ենք սիրում, սիրում ենք իմանալով, որ երբեք էլ մերը չեն լինի:
Հեռախոսս զանգեց: Անծանոթ համար էր.
-Ալո, ո՞վ է
-Ադելինան է, Ֆրե՜դ: Պետք է հանդիպենք:
Ես անակնկալի եկա։
-Այո՛, որտե՞ղ, ե՞րբ։
-Հենց հիմա: Անցած անգամվա կաֆեում։
-Լա՛վ։
Ես հապճեպ դուրս եկա տանից:

Խաչվող ՈւղիներWhere stories live. Discover now