***

65 3 0
                                    

Կան մարդիկ, որոնց մոռանալու համար մենք մեծ ուժ են գործադրում, բայց հենց դրանով էլ հիշում ենք նրանց: Ես մի քանի օր շարունակ կորցրել էի հոգուս հանգստությունը, որովհետև նրա անունը բանտարկված ասես լիներ գլխումս:
Լիդիային խնդրել էի, որ տեղյակ պահեր, երբ Ադելինան գար հիվանդանոց՝ ստուգման: Օրերն անցնում էին, ու շարունակ տեղացող անձրևներն ասես մաքրել էին նրա հետքերը. նա չկար: Ես անհասկանալի վախ էի զգում: Ցավից տանջվող մարդու ուղեղը մթագնում է, և նրա քայլերն անկանխատեսելի բնույթ են ստանում: Ես վախենում էի, որ հնարավոր է էլ երբեք չտեսնեմ նրան: Նույնիսկ ցավը նրա աչքերում յուրահատուկ ձևով էր արտահայտվում:
Վերջապես զանգեց հեռախոսս:
-Պարո'ն, տիկինը եկել է և Ձեզ է հարցնում: Ի՞նչ ասեմ
-Ասա, որ հինգ րոպեից այդտեղ կլինեմ: Հանկարծ չթողնես, որ գնա: Լսեցի՞ր
-Լա'վ:
Կայծակնային արագությամբ փոխեցի հագուստս ու աճապարեցի հիվանդանոց:
Սիրտս ամբողջ ճանապարհին արագ էր խփում. ասես հրավառություն լիներ հոգումս: Ասում են այն, ինչ շատ ես ցանականում, իրականանում է: Ես միշտ թերահավատորեն եմ վերաբերվել տիեզերքին, երազանքներին և նրան, որ ամբողջ տիեզերքը նպաստում է երազանքիդ իրականացմանը, եթե անկեղծ է երազանքդ, բայց այսօր ես շնորհակալ եմ տիեզերքին, որ բարեհաճո գտնվեց ու կատարեց ցանկությունս:

Խաչվող ՈւղիներWhere stories live. Discover now