***

65 4 0
                                    

Գիշերվա ժամը հինգն էր, բայց քունը կորել էր աչքերիցս: Մտքումս շարունակ Ադելինայի բառերն էին. <<Ինչու՞ ինձ փրկեցիք, իսկ ամուսնուս ու երեխայիս' ոչ>>: Նրա խոսքերը վրաս այնպես էին ծանրացել, ասես ինձանից էր կախված նրանց կյանքը: Շատ հաճախ մարդիկ բժիշկներին են մեղադրում իրենց սիրելիների կամ հարազատների մահվան մեջ' առանց գիտակցելու, որ մարդիկ մեռնում են, ոչ թե այն պատճառով, որ բժիշկն իր գործը լավ չի արել, այլ այն պատճառով, որ հոգնել էին ապրել կամ բավարար պատճառ չունեին ապրելու:
Ես իմ պրակտիկայում շատ եմ տեսել մեղադրող հայացքներ, ցավագին խոսքեր ու վիրավորանքներ' ուղղված իմ հասցեին այն ժամանակ, երբ վիրահատարանից դուրս եմ եկել ճակատագրի հետ մարտընչելու արդյունքում պարտություն կրած: Այսքան ժամանակ լսած խոսքերից ոչ մեկը ինձ վրա նման հետք չէր թողել, որքան Ադելինայի խոսքերը: Նրա աչքերում այսօր ես կյանքի ու բախտի հանդեպ խորը ատելություն տեսա:
Մարդն ինչքան ուժ պետք է ունենա, որ պայքարի հանուն կյանքի և կյանքը որքան դաժան պետք է լինի, որ իր պարտությունից հաղթանակած դուրս գա: Շատ հաճախ մարդիկ հաղթելով պարտվում են, երբ կյանքը հաշվեհարդար է տեսնում ոչ թե մեզանից, այլ մեր սիրելիներից' զրկելով նրանց կյանքից:

Խաչվող ՈւղիներWhere stories live. Discover now