***

63 3 0
                                    

Բավականին ուշ էր, երբ դուրս եկանք կաֆեից:
-Ինձ տուն կուղեկցե՞ս, Ֆրե՜դ:Արդեն ուշ է
-Արդե՞ն: Իսկ ես մտածում էի, որ մի քիչ կքայլենք:
-Չեմ ուզում քեզ ձանձրացնել
-Ո'չ, ի՞նչ ես ասում: Ինձ համար հաճելի է քեզ հետ ժամանակ անցկացնել, անվերջ լսել քեզ, նույնիսկ' երբ լռում ես,- ես ժպտացի
-Լա՛վ, մի քիչ քայլելուց հետո, ես կգնամ
-Եթե դեմ չես, Ադի',քեզ իմ սիրելի փարիզյան տեղը կտանեմ:
Նա ինքն էր թույլ տվել, որ իրեն Ադի դիմեմ: Իր այդ քայլը ընկերական մերձեցման նշան ընդունվեց իմ կողմից, որը բավական հաճելի էր:
-Իհարկե դեմ չեմ, Ֆրե՜դ: Շատ հետաքրիր է, թե որն է քո սիրելի տեղը Փարիզում:
Փարիզը մարդաշատ քաղաք է և արթուն: Օրվա ամեն ժամին փողոցները բանուկ են, իսկ փարիզյան փողոցներով քայլող մարդիկ' սիրառատ: Փարիզը սիրո քաղաք է: Այն և' բաժանումներ է տեսել, և' նոր սեր խոստովանած, իրար քնքշորեն համբուրող երիտասարդներ: Փարիզը հեքիաթային քաղաք է...
Մենք մի տաքսի վարձեցինք և ես վարորդին խնդրեցի, որ վարի դեպի Boulevard André Malraux.
-Ադի՜, հասել ենք
Մենք իջանք մեքենայից: Եղանակը հաճելիորեն սառն էր:
-Ես երբեք այստեղ չէի եղել: Ինչ հանգիստ է այստեղ: Բոլորից հեռու
-Դրա համար էլ սիրում եմ: Մարդաշատ Փարիզի հետ ես այստեղ եմ միայնակ մնում: Հոգիս այստեղ խաղաղվում է. ես ինձ վերագտնում եմ առօրյա ճահճի մեջ ու փրկության ճիչեր է հոգիս արձակում:
Նրա մարմինը դողում էր: Ես վերարկուս, որը բռնել էի ձեռքումս, գցեցի նրա ուսերին: Լուսամփոփի լույսն աղոտ լուսավորում էր նրա երեսը: Իմ առաջ աստվածային գեղեցկությամբ մի կին էր կանգնած: Ես զգում էի, թե ինչպես են շրթունքներս ձգտում համբուրել նրան: Մենք այնքան մոտ էինք իրար կանգնած, որ ես զգում էի նրա շնչառությունը: Նա իմ համար ոչ թե այն օրվա լացող, կյանքից հիասթափված ու հուսալքված կինն էր, այլ մեկը, ով գերել էր ինձ իր հմայքով: Նրա ժպիտն ինձ կախվածության մեջ էր գցել: Ես ինքս իմ մեջ համարձակություն գտա և զգուշորեն գրկեցի նրան ու համբուրեցի: Նա հանկարծակիի եկավ և ետ հրեց ինձ' բղավելով
-Ֆրե'դ: Ես քո առաջ սիրտս եմ բացել, վիշտս եմ քեզ հետ կիսել, պատմել եմ այն մարդու մասին ում ինքնամոռաց սիրում եմ, իսկ դու համարձակվում ես համբուրե՞լ ինձ:
Ցասման պատժող հայացք իջավ նրա դալուկ երեսին։ Աչքերում բոցկլտաց հավատարիմ կնոջ նվիրվածությունը վիրավորող արարքիս կծու արձագանքը։
Նա առանց ինձ լսելու հեռացավ:
Ես չէի ափսոսում համարձակությանս համար: Ընդհանրապես պետք չէ ափսոսալ այն ամենի համար, ինչ արել եք կամ անում եք, եթե նույնիսկ ձեր քայլն անմտածված է եղել կամ պահի ազդեցության տակ: Ամեն ինչ կյանքում իր իմաստն ունի, նույնիսկ այն, ինչ զուրկ է իմաստից: Կյանքն այնքան կարճ է: Պետք է տրվել պահի ազդեցությանը:

Խաչվող ՈւղիներWhere stories live. Discover now