***

103 4 0
                                    

Հորդառատ անձրևը մեկ շաբաթ էր, ինչ չէր դադարում:
Եղանակը գործիս վրա էլ էր ազդել: Ավտովթարներից տուժած մարդկանց մի ողջ խմբի ստիպված էի վիրահատել առանց հանգստի: Խմիչքն անգամ էլ չէր օգնում ու չէր բթացնում միտքս:
-Բուժքու'յր
-Այո', պարոն:
-Ես դուրս եմ գալիս ընդմիջման: Երևի այսօր էլ չվերադառնամ: Հերթապահ բժշկին տեղեկացրու:
-Ինչպես կասեք, պարո'ն:
Ես արագ հագա վերարկուս, վերցրի անձրևանոցս ու շտապեցի դուրս:
Մոտակայքում մի սրճարան կա' ամենասիրելիներից է: Քայլերս ուղղեցի դեպի այդ սրճարանը. մի կարգին քաղցած էի:
Մշտականի պես սրճարանում դատարկություն էր: Մի չորս սեղան հազիվ զբաղված լիներ: Թեթևակի ձեռքի շարժումով մատուցողին ինձ մոտ կանչեցի ու թունդ գինի և տապակած միս պատվիրեցի: Սրճարանի լավ կողմերից մեկն այն էր, որ հաճախորդների քչության շնորհիվ երկար պատվերիդ ստիպված չէիր սպասել:
Տասը րոպե էլ չանցած' ուտելիքս մատուցվեց: Դեռ չէի հասցրել փորձել անուշաբույր մսի տապակը, երբ դրսից երկու մեքենաների բախման սարսափելի ձայնը լսվեց:
Շտապ դուրս վազեցի' հիպոկրատին տված երդումս կատարելու:
Մարդկանց հոծ բազմություն էր հավաքվել մայթերին, ովքեր փորձում էին առաջին օգնություն ցույց տալ տուժածներին: Արագ մոտեցա դեպքի վայրը: Գետնին ընկած մարդկային մարմիններն անճանաչելիորեն այլանդակված էին' ասես ոչ թե մեքենաներ էին իրար բախվել, այլ երկու հսկա տանկեր:
Տուժածները երկուսն էին' մի կին ՝ մոտավորապես քսանչորս, քսանհինգ տարեկան, և քսանութը հազիվ բոլորած մի տղամարդ: Հավանաբար ամուսիններ էին:
Մոտեցա սկզբից տղամարդուն, որովհետև թվում էր, թե կոտրված մարմինը մի կերպ դուրս է բերում թոքերում մաղձված օդը: Անծանոթի վիճակը անհույս ծանր էր: Թողեցի նրան իր կյանքի վերջին ակնթարթների հետ և մոտեցա կնոջը, ով բարեբախտաբար իր մեջ դեռ ուժ ուներ մենամարտելու բախտի չարաբաստիկ վճռի հետ:

Խաչվող ՈւղիներWhere stories live. Discover now