***

63 4 0
                                    

-Լի'դիա
-Այո', պարո՛ն, կանչե՞լ էիք
-Նե'րս արի: Որքա՞ն ժամանակ է, ինչ արթնացել է:
-Մոտավորապես երկու ժամ կլինի:
-Իսկ ի՞նչ ասաց, երբ բացեց աչքերը
-Սկզբում ամուսնու անունն էր տալիս՝ Դեյվ, Դեյվ, հետո երեխային էր կանչում: Երբ ներս մտա, անմիջապես ամուսնուց հարցրեց, հետո երեխայից:
-Իսկ դու ի՞նչ ասացիր:
-Ես ոչինչ չասացի: Բայց նա իմ դեմքի արտահայտությունից ամեն ինչ հասկացավ, որովհետև դրանից հետո սկսեց բղավել:
Մենք շատ հաճախ լռում ենք դիմացինին ցավից պաշտպանելու համար' մոռանալով, որ մեր աչքերը մատնում են մեզ:
-Կարող ես գնալ, Լի'դիա:
Լիդիան դուրս էր գալիս սենյակից, երբ ես ձայն տվեցի նրան:
-Իսկ անունը չասա՞ց
-Ասաց. Ադելինա:
Նա զգուշությամբ դուռը փակեց իր հետևից' ինձ թողնելով մտքերիս հետ միայնակ:

Խաչվող ՈւղիներWhere stories live. Discover now