***

65 3 0
                                    

Նա անխոս նստած էր պատուհանի առաջ, երբ ես ներս մտա: Անգամ չնկատեց էլ ինձ, մինչև...
-Դուք ավելի շուտ պետք է գայիք, Տիկի'ն: Մոռանու՞մ եք, որ լուրջ կոտրվածքներով եք տեղափոխվել հիվանդանոց:
-Ներեցեք:
Նա գլուխը մեղմ իջեցրեց, իսկ դեմքը տխուր հայացք ստացավ:
Ես խորը կարեկցանք զգացի նրա հանդեպ:
-Ես լավ եմ, իրո՛ք:
-Հետազոտությունները ցույց կտան: Որտե՞ղ էիք այսքան ժամանակ:
-Ամեն օր մի տեղ անցյալն էի փնտրում: Ավելի ճիշտ' ես լուռ նստում էի, իսկ անցյալս աչքերիս դիմաց տեսաֆիլմի տեսքով անցնում էր:
-Մարդիկ սովորաբար փախչում են իրենց անցյալից, փորձում են ջնջել հիշողությունները, իսկ դուք անցյա՞լն եք փնտրում:
-Մարդիկ, բայց ոչ ես: Իմ կյանքն այլևս դադարել է առաջ շարժվել, ես մնացել եմ այն տանը, որտեղ Դեյվն ինձ իր տաք գիրկն էր առնում, այն նստարանին նստած, որտեղ մենք ամեն անգամ պատանու նման համբուրվում էինք և փողոցում ընկած, որտեղ նա ինձ հավերժ դավաճանեց և այդպես ընկած թողեց:
-Դուք անարդար ու դաժան եք վարվում ինքներդ Ձեզ հետ: Սիրելի մարդկանց կորուստը ավերում է մեզ, նրանց մասին մտքերն ու մեր ունեցած ընդհանուր հիշողությունները կրծում են մեզ ներսից, բայց մենք իրավունք չունենք թուլանալ ու թևաթափ լինել: Մարդիկ ողջ են այնքան ժամանակ, քանի դեռ մենք հիշում ենք նրանց ու նրանք մեր սրտում տեղ են զբաղեցնում, իսկ ապրել' մենք պարտավոր ենք: Ապրել, ոչ թե որովհետև կյանքը շարունակվում է, այլ նրա համար, որ մեր սիրելիները չհասցրին ապրել իրենց սրտի ուզածով: Մենք պետք է ապրենք նրանց համար ու նրանց փոխարեն: Պետք է սիրենք նրանց փոխարեն, նվիրվենք ինքնամոռաց, առաջ քայլենք և ապրենք:
-Դուք լավ հոգեբան կլինեիք: Իզուր հոգեբանականը չեք ավարտել:
-Հոգեբան լինելու համար պարտադիր չէ հոգեբանի կրթություն ունենալ կամ դիպլոմ: Կյանքն ընտիր համալսարան է, որի վերջում մեզանից մի քանիսը հոգեբանի կոչում են ստանում, իսկ մի քանիսը' հոգեկանի: Ես շատ բան եմ տեսել իմ կյանքում: Դժվարությունները մեզ միայն ուժեղ են դարձնում:
-Ձեզ հետ կարելի է անվերջ զրուցել, բժի՜շկ, բայց արդեն պետք է գնամ:
-Ֆրեդ, ուղղակի Ֆրեդ:
-Ինչպես կցանկանաք:
Նրա խունացած շրթունքներն աննշան ժպտացին:
-Ես մի լավ առաջարկ ունեմ: Եթե կիրակի երեկոյան ազատ եք, կարո՞ղ ենք ընթրել միասին: Ես կլինեմ Ձեր հոգեբան-ընկերն ու ինձ համար պատիվ կլինի լսել ձեզ:

Խաչվող Ուղիներحيث تعيش القصص. اكتشف الآن