***

65 4 0
                                    

-Սիրու՞մ եք ինձ
-Սիրում եմ:
Վախեցնող լռություն տիրեց, իսկ ես ուժերս հավաքեցի ու մոռանալով ամեն ինչ' թողեցի, որ սրտիս լեզուն խոսի:
-Ես հասկանում եմ, որ խոսքերս քեզ համար շատ անսպասելի էին, Ադի՜, հավատա, որ ես ինքս էլ մինչև այս պահը վախեցել եմ խոստովանել ինքս ինձ, որ ինքնամոռաց սիրում եմ քեզ: Ես գիտեմ, թե ինչ ես հիմա ինձ ասելու: Գիտեմ, որ դու ամուսնուդ ես սիրում ու քեզ համար անհնար է ընդունել իմ սերը:
-Եթե այդ ամենը հասկանում ես, ապա ինչու՞ ես և' ինձ, և' քեզ վատ դրության մեջ դնում:
-Ես քեզ չէի խոստովանի իմ զգացմունքների մասին, եթե դու մտադիր չլինեիր մեկնել: Ստեղծված իրավիճակը ստիպեց ինձ,-ես նրա ձեռքերը քնքշորեն երկու ափերիս մեջ տեղավորեցի,- Մնա Փարիզում' կողքիս: Ես երբեք ոչ մեկին ոչինչ չեմ խնդրել ու երբեք ոչ մի կնոջ հանդեպ չեմ զգացել այն, ինչ հիմա քո հանդեպ եմ զգում: Մի՛ գնա, Ադի՜: Մի հնարավորություն տուր ինձ' քեզ ապրեցնելու:
-Ես չգիտեմ,- նա հայացքը թեքեց
-Ես գիտեմ: Վստահի'ր ինձ: Դու դեռ երիտասարդ ես ու իրավունք ունես կյանքդ նորից սկսել, նորից սիրել:
-Ես իրավունք ունեմ, ճիշտ ես, բայց սերը մեզ մի անգամ է տրվում: Ես արդեն սիրել եմ:
-Ես էլ: Դու առաջինն ես: Միայն խնդրում եմ մի գնա, թույլ տուր ձեռքերդ հավերժ բռնել ու քեզ իմ աշխարհը ցույց տալ: Թույլ տուր ամեն առավոտ քո կողքին արթնանալ ու զգալ շունչդ, քեզ գրկել ու քեզ հետ ծերանալ, քեզ հետ հավերժանալ...
Լինում են պահեր, երբ խոսելն ամենակարևոր որոշումն է դառնում, բայց վախիդ ճիչերը քեզ թույլ չեն տալիս ուժերդ հավաքել ու լսել սրտիդ: Երբեմն մենք հենց այդ ամենակարևոր որոշմանն ենք սպասում: Հազար ու մի երևակայական պատասխաններ ենք հորինում' ակնկալելով լսել թեկուզ դրանցից մեկը: Ուղղակի մի խոսք և կա'մ դու յոթերորդ երկնքում ես, կա'մ որսորդի փամփուշտից ընկած վիրավոր մի թռչուն...
-Կամուսնանա՞ս ինձ հետ:
-Ես...
-Մի շանս տուր մեզ, Ադի՜: Իմը դարձիր: Ժամանակն ու իմ սերը կբուժեն քո բոլոր վերքերը:
Ադին ինձ թեթևակի ետ հրեց ու հեռացավ' թողնելով ինձ իմ խղճուկ իրականության, կոտրված սրտի ու փշուր-փշուր դարձած երազանքների հետ:
Շատ թափառեցի գիշերը։ Կյանքն ասես հավերժ գունազրկվել էր ու երես էր թեքել ինձնից: Գալիս է մի պահ, երբ արցունքներդ չորանում են կոկորդումդ, սիրտդ դադարում է իր բնականոն աշխատանքն ու մի ողջ իրականություն փուլ է գալիս գլխիդ:
Փողոցներն ինձ անորոշություն էին տանում. մի ամայություն, որի ո'չ սկիզբն էր ինձ ծանոթ, ո'չ էլ բաղձալի վերջը:
Առավոտյան հեռախոսիս զանգ եկավ.
-Ֆրեդի հե՞տ եմ խոսում:
-Այո՛, ներեցեք, իսկ ո՞վ է:
-Ձեզ հետ ոստիկանությունից են խոսում: Երեկ երեկոյան մի կնոջ դի է հայտնաբերվել մոթելի համարում: Միակ համարը հեռախոսի մեջ ձերն էր: Կինը միջին տարիքի է: Խնդրում եմ, որ  մեկ ժամվա ընթացքում մոտենաք մոտակա ոստիկանական բաժանմունք և տեղեկություն հայտնեք կնոջ ինքնության մասին:
Ոտքերս թուլացան....Ադին էր: Նա էլ չկար....Իմ Ադին ինձ հավերժ լքեց...

Խաչվող ՈւղիներWhere stories live. Discover now