***

117 6 6
                                    

Հինգ աննկարագրելի միապաղաղ տարիներ են անցել նրա մահվանից: Սիրելիների կորուստները մեզ ստիպում են մի պահ կանգ առնել, գնահատել մեր ունեցած-չունեցածը և որ ամենակարևորն է' ապրել բոլոր նրանց փոխարեն, ովքեր չհասցրին վայելել ու տեսնել կյանքն իր բոլոր գույներով:
Ադին ինձ կարճ ժամանակով, բայց սովորեցրեց ապրել: Նա ստիպեց ինձ հասկանալ, թե ինչ է սերը, և որ կյանքում մի անգամ է սերը մեզ հյուր գալիս:
Հիմա ես ամուսնացած եմ: Չնայած դրան' Ադին միշտ իմ սրտում ու մտքում է: Նա այն միակն է, ով ինձ ապացուցեց, որ նույնիսկ մահն անզոր է բաժանել այն երկու մարդկանց, որոնց սրտերը հավերժական մաքուր զգացմունքով են իրար միահյուսված:
Աշուններն առաջվանը չեն, նույնիսկ փողոցներն են դարձել մարդկանց սրտերի պես սառը: Ես էլի խաչմերուկի կենտրոնում եմ, նորից անձրև է ու նորից նույն օրն է, ինչ այն ժամանակ...Նորից ինչ-որ մի տեղ, իրարից բաժանող ճակատագրերը խաչում են այլ' իրար օտար, երկու տարբեր մարդկանց ուղիներ....

ՎԵՐՋ

Խաչվող ՈւղիներWhere stories live. Discover now